No comments yet

ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆ 96 ՏԱՐԵԿԱՆ

………

272694683_10159018280254608_4036266872805616259_n

ՊՈԼՍԱՀԱՅ ԳՐՈՂ <<ՄԱՐՄԱՐԱ>> ՕՐԱԹԵՐԹԻՆ

ԵՐԿԱՐԱՄԵԱՅ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳՐԱՊԵՏ

ՊՈԼՍԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՀՍԿԱՅ ՉԸՆԱՐԸ

ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆ 96 ՏԱՐԵԿԱՆ

Ծնած է 26 Յունուար1926-ին Պոլիսի մէջ, իր նախակրթութիւնը եւ երկրորդական ուսումը՝ ստացած է Պոլսոյ Բանկալթըի Վիէննական

Մխիթարեան վարժարանին մէջ,ուրկէ շրջանաւարտ եղած է 1944-ին.

Որոշ շրջան մը զբաղած է Թէքսթիլի հսկայ գործարանի մը մէջ որպէս ներկայացուցիչ

Ան երբ,Պոլսոյ համալսարանի փիլիսոփայութեան ճիւղի ուսանող էր՛, սկսաւ գրել, առաւելաբար պատմուածքներ, որոնք լոյս կը տեսնեն գրական մամուլին մէջ։ Սակայն 1949 թուականին հրատարակուած իր առաջին գործը թատրերգութիւն է։ Յետագային փոխնիփոխ լոյս կ’ընծայէ պատմուածքներու ժողովածոներ եւ քրոնիկային կամ գրական-վերլուծական երկեր։ Բոլորն ալ, մտածողական խորացումով, սակայն միշտ կենդանի ու իրապաշտ լարումով, կը պատկերացնեն մեր ժամանակակից աշխարհը, արդի կեանքը, մարդկային գոյութեան հարցականները, մարդկային յարաբերութիւնները։

Ան ,Մեսրոպ Մաշտոցի կանթեղը իր ձեռք առնելով ինքզինք նուիրեց հայ գրականութեան ,գրելով պատմուածքներ, յօդուածներ <<Սան>> ,<<Ճառագայթ>> պարբերականներու մէջ:

196Օ -ին ուշադրութիւն գրաւեց նաեւ իր <<Կեանքի մը երեք Կիրակիները>> թատերախաղով:

1967-ին ստանձնեց Պոլսոյ Մարմարա օրաթերթի ամբողջական պատասխանատուութիւնը, բերելով նոր գոյն ու ճաշակ թերթէն ներս ու սկսաւ գրել առօրեայ խմբագրականներու ու յօդուածներ:

1981-ին սկսաւ Մարմարա թերթի մէջ հրատարակել իր առաօրեան յօդուածները <<Յուշատետր>>անուան տակ:

1983-ին հրատարակուեցաւ <<Արաստաղ>> վէպը որ, իր գլուխ գործոցներէն մէկը կը նկատուի:

Պոլսահայութեան անմոռանալի ու հեղինակաւոր Շնորհք Պատրիարքի գահակալութեան առթիւ գրի առաւ երջանկայիշատակ Պատրիարքին բովանդակալից կենսագրութիւնը որ հրատարակուեցաւ փառաւոր հատորով մը։ Իսկ Շնորհք Պատրիարքին մահէն վերջ գրի առաւ « Յիշելով մեր սիրեցեալ Շնորհք Պատրիարքը » սրտախօսիկ հատորը։

Բազմամեայ տնօրէն-խմբագրապետ «Մարմարա» օրաթերթի, ունի հրապարակագրական պատկառելի վաստակ:

Որոնցմէ են:

-Թատրոն՝ «Կեանքի Մը Երեք Կիրակիները» (1949), «Վաստակ» (1976)

-Գրա-վերլուծական՝ «Յակոբ Պարոնեանի Մտերմութեան մէջ» (1965) -Պատմուածքներ՝ «Բառասխալ» (1972)

-Վէպ՝ «Առաստաղ» (1978)

-Հազար տարի Ս. Գրիգnր Լnւսաւnրչի Հետ – 2003

-Բնանկարներ – 2004

-Օդանաւին անիւները – 2004

-Իսթանպnւլահայ Նnր Բանաստեղծnւթեան Վէպը – 2004

-Ասիկա Այբ Է – 2005

-Գրադարանիս մnռցnւած գիրքերը

-Թարգմանչաց Տօն մը Թեհրանահայnւթեան մօտ – 2006

-Առագաստ դէպի բանաստեղծnւթիւն – 2006

-Հիւանդnւթեան օրեր – 2006

-Պտnյտ Հայ Գրականnւթեան Քnւլիսներnւն Մէջ – 10 հատnր 2007-2012

-Քանի Մը ծառեր անտառին մէջ 2009

-Անկարելի Նամակ Մեր Սիրելիներnւն – 2009

-Մեր Հայրերnւն Ժամացnյցը – 2010

-Կեանքը Խմբագրատnւնէն Ներս – 2010

-Զրnյց Հինցած Գրիչի Մը Հետ – 2011

-Դիմանկարներ – 2012

-Պտnյտ Մը Հայnց Լեզnւի Բառարանին Մէջ։

1 Դեկտեմբեր 2001-ին ալ Ռոպէր Հատտէճեան ,իր գրչեղբայրներէն Զահրատի, Զ. Խրախունիի եւ Տօքթ. Վարդ Շիկահերի հետ միասին, կ’արժանանայ Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանի Ա. կարգի պատուոյ շքանշանին եւ օրհնութեան կոնդակին։ Մայիս 2007 -ին Իսթանպnւլի եւ Հայաստանի մէջ մեծ հանդիսnւթիւններnվ նշnւեցաւ ,անոր ծննդեան nւթսnւնամեակը, nրnւ առիթnվ ան Հայաստանէն կ’արժանանացաւ հետեւեալ շքանշաններnւն.

Երեւանի Խաչատnւր Աբnվեանի անnւան մանկավարժական համալսարանի nսկեզօծ շքանշան – 2007

Հայաստանի Մշակnյթի Նախարարnւթեան Ոսկեայ շքանշան – 2007

Երեւանի Պետական համալսարանի Ոսկեայ շքանշան – 2007

2009-ին Ռ. Հատտէճեան Հայաստանի Լրագրnղներnւ Միnւթեան կnղմէ կը պարգեւատրnւի Ոսկեայ Գրիչ շքանշանnվ, nր առաջին անգամ կը տրnւէր Սփիւռքահայ հրապարակագիրի մը։

2011-ին, Հայաստանի Հանրապետnւթեան Անկախnւթեան հռչակման քսանամեակին առիթnվ օրուայ Նախագահ Սերժ Սարգսեան Ս. Մեսրnպ Մաշտnց nսկեայ ադամանդակnւռ շքանշանnվ կը պարգեւատրէ Ռ. Հատտէճեանը։

4 Փետրուար 2020-ին Լեւոն Արք. Զէքեան «Մկրտիչ Պէշիկթաշլեան» շքանշանով կը պարգեւատրէ «Մարմարա» օրաթերթին կիսադարեայ բազմավաստակ խմբագիր Ռոպէր Հատտէճեանը, այն մեծանուն հրապարակագիրը, գրագէտը, թատերագիրը, մտաւորականը եւ գրիչի մշակը, որ իր կեանքը նուիրած է պոլսահայ մշակոյթին ու համայնքին ծառայելու վեհ նպատակին, որ հայ մշակոյթի անդաստանին մէջ բացած է իւրայատուկ աշխարհ մը ու իր ստեղծագործութիւններով պանծաց է պոլսահայու անունը:

Սրտանց կը շնորհաւորեմ հայ մամուլի ու գրականութեան մեծ վարպետի ծննդեան 96-ամեակը մաղթելով առողջ երկար կեանք եւ ամենայն բարիք.

Քաղեց: Տօքթ.Սարգիս Ատամ

Ակեր: Ուքիփետիա-ազատ հանրագիտարան

Ռ.Հատտէճեանի Կենասգրութիւնը- Մաքրուհի Պ.Յակոբեան

 

 

Ինչու պիտի այսօր այսքան անտեսվի հայ մամուլը. զրույց Պոլսի «Մարմարա» թերթի խմբագրապետ 95-ամյա Ռոպէր Հատտէճյանի հետ

«Պոլսում հայատառ թերթի ապագան վտանգված է ոչ թե պետությունից եկած ճնշումների, այլ մեզնում ստեղծված անտարբերության ու այլասերումի պատճառով։ Ես չեմ ցանկանում համայնքիս դեմ խոսել, որովհետև սիրում եմ այն, գնահատում համայնքիս նվիրվածությունն ազգային մյուս նյութերի մեջ։ Բայց ափսոսում եմ։ Ինչո՞ւ պետք է այսօր այսքան անտեսվի հայերենն ու հայ մամուլը, ինչո՞ւ հայերեն լավ գրող թղթակիցներ չունենայինք, ինչո՞ւ այլևս չունենայինք հայերեն գրող պոլսահայ նոր բանաստեղծներ ու վիպագիրներ, ինչո՞ւ հայերենը չհնչեր բոլոր բեմերի վրա։ Չարիքը դրսից չի եկել, ինչ մեղք, մեզնից է եկել։ Ի՞նչ է, դարձյալ ապտա՞կ ենք ուտելու, որպեսզի արթնանանք։ Հիշում եմ՝ երկու-երեք տարի առաջ մի բարեկամ հարցրել էր, թե այսօր ի՞նչ լավ լուր ունեի։ Պատասխանել էի, որ այսօրվա լավ լուրն այն է, թե այսօր էլ թերթը հրատարակվեց»։

Զրույց Պոլսի «Մարմարա» հայատառ թերթի կեսդարյա խմբագրապետ, 95-ամյա մտավորական Ռոպէր Հատտէճյանի հետ

«Իմ ծնողները ևս ապրել են 1915-ի արհավիրքը։ Այդ թվականին աքշեհիրցի հայրս՝ Ավետիսը, գործի բերումով Պոլսում էր, իսկ մայրս՝ Սիրանույշը և երեց եղբայրս՝ Լևոնը, Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում էին, որոնք էլ ապրեցին աքսորի դառնությունը։

Բարեբախտաբար, ամեն ինչ ընթացավ նվազագույն կորստով, ու երբ պայմաններն ավելի հարմար եղան, հայրս իր մոտ՝ Պոլիս կանչեց մայրիկիս ու երեց եղբորս։ Այսօր փառք եմ տալիս, որ հայրս, հակառակ պատահած դժբախտություններին ու աղետին, որոշեց մնալ Պոլսում ու իր ընտանիքն էլ բերել։ Հանգամանքները ցույց տվեցին, որ այն սխալ որոշում չէր, ու լավ էր, որ մենք էլ բազմաթիվ հայերի հետ պիտի շարունակեինք ապրել այս քաղաքի մեջ՝ տեր կանգնելով մեր ազգային ու անձնական հարստություններին։

271743859_257951963077396_2695342725134763502_n.jpg (84 KB)

Ծնողներս շատ տխուր բաներ էին տեսել, բայց բնավ չէին սիրում մեզ պատմել այդ ամենը։ Մայրս ուներ բարեկամուհիներ, որոնք ևս աքշեհիրցի էին ու հաճախ այցելության էին գալիս մեզ։ Նրանց հետ զրույցներից կիսով չափ հասկանում էինք, թե ինչեր էին պատահել 1915 թվականին։ Ճիշտն ասած՝ մենք էլ գաղափար չունեինք աղետի տարողության մասին։ Ավելի ուշ իմացանք ամեն ինչ։ Եվ հասկացանք, թե ինչու մեր ծնողները չէին սիրում այդ մասին շատ խոսել։ Իմ հրաշք մայրը միշտ չափազանց մտահոգ էր մեզնով։ Չորս եղբայր էինք՝ ունեի մեկ ավագ, երկու կրտսեր եղբայր։ Ամեն վայրկյան մեր վրա զգում էինք մոր օրհնությունն ու տաքուկ սիրտը։ Բայց նա շատ ավելի մտահոգ էր մեզ համար ու ամեն գիշեր անկողին չէր մտնում, իր աչքերը չէր փակում՝ մինչև որ չորս եղբայր տուն չգայինք։ Վերջում պիտի հասկանայի, թե ինչու էր մորս սրտի մեջ միշտ տիրում մի վախի զգացում։

Հայրս ավելի քիչ էր խոսում։ Բայց գիտեմ, որ նա էլ չէր մոռացել մեծ աղետը, ու երբ մենք աշխարհ եկանք, խուսափեց մեզ տալ հայկական անուններ։ Մենք՝ չորս եղբայրներս՝ Լէոն (ոչ թե Լևոն), Ռոպէր, Էտուար եւ Ալպէռ անուններ ստացանք։ Խեղճ հայրս հավատում էր, որ այս անուններն ավելի կպաշտպանեին մեզ, քան թե հայկական անունները։ Այս կարգից ես ևս ետդարձ արեցի ու որոշեցի իմ զավակներին ու թոռներին տալ Այբ տառով սկսվող հայերեն անուններ՝ Արի, Այգ, Առէն, Այգուն, Արտէն և այլն։ Նույնն արեցին եղբայրներս. նրանք էլ իրենց զավակներին Այբ տառով սկսվող անուններ տվեցին։ Ինչո՞ւ Այբ տառը, որովհետև հայրս Ավետիս կկոչվեր»,- Թուրքիայում գտնվող «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում իր կյանքից մանրամասներ է պատմում Պոլսի «Մարմարա» հայատառ թերթի կեսդարյա խմբագրապետը՝ 95-ամյա մտավորական Ռոպէր Հատտէճյանը։

 Հարգելի՛ պարոն Հատտէճյան, 1967 թվականից ի վեր Թուրքիայում հրատարակվող հայատառ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետն եք և 54 տարի լուսաբանում եք նախևառաջ պոլսահայ կյանքը։ Ի՞նչ է նշանակում Թուրքիայում հայալեզու թերթ հրատարակել։ Այսօր հատկապես ի՞նչ մտահոգություններ ունեք, որոնք սպառնալիք են Թուրքիայում հայի ինքնության պահպանմանը (դպրոցլեզու, խառն ամուսնություններ, Եվրոպայի ճանապարհը բռնած հայեր և այլն)։ 

– Ավելի քան կես դար շարունակ հայատառ թերթ հրատարակելը ո՛ր երկրի մեջ էլ լինի, հերոսություն է, առավել ևս հերոսություն է այդ հայատառ թերթը Թուրքիայում հրատարակելը։ Այստեղ հայատառ թերթ կարողանալ հրատարակելը հրաշք երջանկություն է. չէ՞ որ կարող էինք հայերեն թերթ հրատարակելու դեմ պետական արգելքներ ունենալ։ Արդեն լսել ենք, որ ժամանակին արտասահմանի մեջ առաջադեմ ճանաչված մեկ-երկու երկրներում հայերեն թերթի հրատարակությունն արգելված էր։ Մինչդեռ մենք Թուրքիայում առաջին օրվանից արդեն ունեցանք մեր մայրենի լեզվով թերթ հրատարակելու իրավունքը։ Թուրքիայի իշխանությունները, նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ կառավարությունները փոքրամասնությունների դեմ ճնշումներ կամ անօրենություններ էին գործում, հայերեն թերթի արգելք չհայտարարեցին։

Երբ ինձ առաջարկեցին ստանձնել «Մարմարա»-ի խմբագրապետությունը, վախեցա. «Ես այդ գործը չեմ կարող անել»,- ասացի ինքս ինձ։ Ես գրականության մարդ էի, լրագրող չէի։

Մնաց մտածեի, թե Թուրքիայում հայերեն թերթ հրատարակելը վտանգավոր գործ է, ամեն վայրկյան կարող ես հարցեր ունենալ պետության կամ դատական ատյանների հետ։ Այդ իսկ պատճառով չէի ուզում ընդունել խմբագրի պաշտոնը։ Բայց թերթի նախկին արտոնատիրոջ հետ իմ բարեկամությունն ստիպեց, որ ընդունեմ առաջարկը։ Շատ ժամանակ չանցավ՝ մինչև հասկացա՝ վախս անտեղի էր։

270242194_1502861653448517_8148014683016980167_n.jpg (112 KB)

Թուրքիայում հայատառ թերթ հրատարակելն այնքան էլ դժվար չէր, եթե դու գիտեիր, թե ի՛նչ պետք է ասեիր և ի՛նչ չպետք է ասեիր։ Հասկացա նաև, որ ամեն բան կարող էի ասել, բայց պետք է լավ իմանայի ասելու ձևը։ Ցարդ այս խնդիրը կա։ Խելացի ռազմավարություն է գլխացավանք չլինել ապրածդ երկրի իշխանությունների համար, մանավանդ, եթե այդ երկրում փոքրամասնություն ես։ Հասկացա նաև, որ բարեկամությունը, լավ հարաբերությունն ավելի շահաբեր են, քան թշնամությունը, կռիվը։ Վերջին հաշվով, հիսուն տարուց ի վեր ինչ-որ ուզեցի ասել թերթիս մեջ, ասացի ու այսքան երկար ժամանակ պետության կամ դատարանի հետ նույնիսկ մեկ անգամ էլ գործ չունեցա։ Այսօր փոքրամասնությունների նկատմամբ նպաստավոր պայմաններ կան Թուրքիայում, և որի համար երջանիկ պետք է լինենք։ Բայց …

Բայց նպաստավոր պայմաններն ամենուրեք միշտ ունեցել են նաև աննպաստ արդյունք․ գետին են հարթել, որպեսզի փոքրամասնական զանգվածները ձուլվեն ու իրենց ազգային ինքնությունը կորցնեն՝ հաճույք ստանալով ուրիշ ինքնության մեջ մտնելով։ Այսօր Թուրքիայում հայատառ թերթը վտանգավոր ապագայի առաջ է կանգնած, նյութական ու բարոյական սարսափելի պայմանների մեջ է հրատարակվում, ավելին՝ ընթերցողների թիվն օրեցօր նվազում է, որովհետև ընթերցողների նոր սերունդները հայերեն չգիտեն կամ նույնիսկ եթե գիտեն, չեն սիրում հայերեն կարդալ։ Դպրոցներում աշակերտներին հայերեն սովորեցնելն անգլերեն սովորեցնելուց ավելի է դժվարացել։ Համայնքը, որ այնքան ազգասեր, այնքան մշակութասեր է, անտարբեր է հայատառ թերթի նկատմամբ ու լուր անգամ չունի, թե ինչ մեծ բախտավորություն է ամեն օր հայատառ թերթ ունենալը։ Ազգային հաստատություններն սկսել են պակասեցնել բաժանորդագրությունները։ Բոլորս էլ գիտենք, որ թերթերն ապրում են բաժանորդագրություններով, այլ ոչ թե հատավաճառությամբ։

Բայց էլի շատ բան կա։ Այս ամենից հետո հասկանում ենք, որ, անշուշտ, հայատառ թերթի ապագան վտանգված է ոչ թե պետությունից եկած ճնշումների, այլ մեզնում ստեղծված անտարբերության ու այլասերումի պատճառով։ Ես չեմ ցանկանում համայնքիս դեմ խոսել, որովհետև սիրում եմ այն, գնահատում համայնքիս նվիրվածությունն ազգային մյուս նյութերի մեջ։ Բայց ափսոսում եմ։ Ինչո՞ւ պետք է այսօր այսքան անտեսվի հայերենն ու հայ մամուլը, ինչո՞ւ հայերեն լավ գրող թղթակիցներ չունենայինք, ինչո՞ւ այլևս չունենայինք հայերեն գրող պոլսահայ նոր բանաստեղծներ ու վիպագիրներ, ինչո՞ւ հայերենը չհնչեր բոլոր բեմերի վրա։ Չարիքը դրսից չի եկել, ինչ մեղք, մեզնից է եկել։ Ի՞նչ է, դարձյալ ապտա՞կ ենք ուտելու, որպեսզի արթնանանք։ Հիշում եմ՝ երկու-երեք տարի առաջ մի բարեկամ հարցրել էր, թե այսօր ի՞նչ լավ լուր ունեի։ Պատասխանել էի, որ այսօրվա լավ լուրն այն է, թե այսօր էլ թերթը հրատարակվեց։ Դեռ շատ բան կարելի է ասել այս մասին, բայց այսքանը բավ է։

 Շատ հայաստանցիներ անկախությունից հետո Հայաստանում ստեղծված սոցիալական վատ վիճակի պատճառով նախընտրեցին «էժան և հեշտ» ճանապարհը՝ գալով Թուրքիա աշխատանքի։ Հայաստանցիների հետ շփվելով՝ ի՞նչ պատմությունների ականատես եղաք, ինչպե՞ս ընդունվեցին պոլսահայության շրջանում։ 

– Հայաստանի նեղ օրերին բազմաթիվ հայաստանցի կանայք եկան Պոլիս աշխատելու ու հայրենիքում մնացած իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար: Ափսոս, որ հիմնականում նրանց համար միայն տներում սպասավորի աշխատանք կատարելու հնարավորությունը կար: Ինչպիսի կրթված՝ համալսարան ավարտած կանայք այսպես թողեցին իրենց մասնագիտությունն ու եկան այստեղ, որ պոլսահայերի տներում աշխատանք գտնեն: Մոտիկից գիտեմ, որ այս հոգնատանջ կանայք իրենց վաստակած գումարի մի մասն անգամ չէին ծախսում ու ամբողջովին Հայաստան էին ուղարկում: Ով գիտի, թե Հայաստանում այս կերպ քանի ընտանիք փրկվեց չքավորությունից ու Պոլսում վաստակած գումարով կարողացավ հաղթահարել աղքատությունը: Ես այդ ժամանակ գրեցի, որ Հայաստանի համար բուն բարերարները սփյուռքահայ այն մեծահարուստները չեն, որ պատահաբար այստեղ կամ այնտեղ նվիրատվություններ են անում, բուն բարերարները Պոլսի տներում աշխատող հայուհիներն են:

270433149_671608347178326_6653928473535487918_n.jpg (66 KB)

Ասեմ, որ պոլսահայ այն ընտանիքները, որոնք իրենց տան մեջ հայաստանցի աշխատողներ ունեցան, ընդհանրապես գոհ էին նրանց աշխատանքից: Գուցե այստեղ և այնտեղ պատահական բարդություններ պատահեցին, երկու կողմերում էլ դժգոհություններ առաջացան, բայց ընդհանուր առմամբ հայաստանցի աշխատողներ ունեցող պոլսահայ ընտանիքներն օգտվեցին այս իրավիճակից այնքան, որքան օգտվեցին հայաստանցի աշխատողները: Հայաստանցի աշխատողները կամաց-կամաց այդ տներում դարձան սիրելի անձինք՝ մեծ օգուտ բերելով հիվանդներ պահելով, տարեցների օգնականը լինելով, անկողնայինների և երեխաների խնամքով զբաղվելով և նմանօրինակ այլ գործերում:

Պոլսահայ բազմաթիվ ընտանիքների համար հայաստանցի աշխատողների գոյությունը կարծես օրհնություն էր: Պոլսահայ որևէ ընտանիք, եթե նմանօրինակ աշխատողի կարիք ուներ, անմիջապես հայաստանցի էր փնտրում: Ըստ իս՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայաստանցիները բազմաթիվ տներում դարձել են ընտանիքի անդամներ. այնքան գոհ են փոխադարձ մտերմությամբ:

Անկասկած, փափագում ենք, որ Հայաստանի մեջ պայմաններն ավելի բարենպաստ լինեն, ու հայաստանցի ամեն հայուհի ի վերջո տուն վերադառնա ու ապրի իր ընտանիքի հետ: Բայց վստահ եմ, որ ոմանք էլ չեն ցանկանալու վերադառնալ, որովհետև այստեղ բարվոք պայմաններում են գտնվում:

Մյուս կողմից, հայաստանցիների Պոլիս գալն ու անօրինական կարգով մնալը, տներում աշխատելը, վաստակած գումարը Հայաստան ուղարկելը և այլն, ամբողջովին ներհակ էին Թուրքիայի օրենքներին, և Թուրքիայի իշխանությունները կարող էին մեկընդմիշտ արգելք հանդիսանալ նման իրավիճակներում, բայց ինչ անակնկալ էր, որ պետությունը, առաջին օրվանից սկսած, չմիջամտեց և թույլ տվեց, որ հայաստանցիները Պոլսում մնան ու աշխատեն. մինչև անգամ թույլ տվեցին, որ իրենց դպրոցն ունենան և իրենց զավակներին կրթեն հայաստանյան շնչով: Կարծում եմ՝ սա Թուրքիայի իշխանությունների շատ խելացի ու հեռատես քաղաքականությունն էր:

– Հայաստանի ապրելակերպին տարիներ շարունակ կողքից հետևելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմել հայ հասարակության մասին։ Հաճախ ենք լսել՝ ասում են՝ դրամ չունենք, սակայն անգամ դատարկ դրամապանակով ամեն ինչի շքեղին ու լավագույնին են նախապատվությունը տալիս, իսկ հյուրընկալության հարցում անգերազանցելի են․ հաստատ այնտեղ անօթևան չես մնա։ Մինչդեռ  Թուրքիայի հանրությունը դրամն աննպատակ չի վատնում։ 

– Ցավոք, տարիքս այլևս թույլ չի տալիս, որ Հայաստան այցելեմ ու վայելեմ հայաստանցի բարեկամներիս ջերմ հյուրասիրությունը: Իրավացի եք, երբ ասում եք, որ հայաստանցիները, դրամական լայն կարողություններ չունենալով հանդերձ, ամեն բանի շքեղին ու լավին են նախապատվություն տալիս: Ես շատ եմ եղել Հայաստանում և տեսել, թե ինչպես է հայաստանցին սեղան պատրաստում, երբ հյուրասիրում է արտերկրից ժամանած  բարեկամին: Սեղանը, որի վրա ամեն ինչ կա՝ սկսած նշանավոր հայկական խորովածից ու համեղ մրգերից, որը նաև, ըստ էության, գրական-մշակութային վայելք է դառնում, երբ սեղանի շուրջ մտավորականներ են: Հյուրասիրությունը մեր արյան մեջ է: Բայց, անկասկած, այդ հյուրասիրությունը ծանր նեղությամբ ու, ինչպես նշեցիք, դատարկ դրամապանակով սարքած չլինի:

«Ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր» ասույթը Թուրքիայում տարածված է, որը բոլորի համար էլ ընդհանուր է:

270455220_436372184896665_4593165984905169186_n.jpg (106 KB)

 Արցախի պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը փորձում են ուղղել մեջքը, սակայն պարտությունից հետո Հայաստանի շուրջ խմորվում են քաղաքական նոր տեսանելի և անտեսանելի գործընթացներ։ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները բարձրաձայն հայտարարում են, որ պատրաստ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ի՞նչ վտանգներով և անկանխատեսելի իրադարձություններով է լի այս ամենը։ Հավատա՞լ, որ այս կունենանք անվտանգ խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 

– Արցախի պատերազմն ու ցավալի հետևանքը վերջին տասնամյակների ամենաողբերգական իրադարձությունն էին հայության համար: Այս պատերազմը պատճառ դարձավ, որ Թուրքիան օգնի Ադրբեջանին և ևս մեկ անգամ իբրև հակառակորդ ընդունի Հայաստանին: Թեև հիմա, երբ թվում է՝ ամեն ինչ ավարտվել է, և Թուրքիան միշտ կրկնում է, որ պատրաստ է Հայաստանի հետ բնականոն հարաբերություն հաստատելուն, այն առայժմ խոսքի վրա է և ասես երկար ժամանակ պիտի մնա խոսքի վրա:

Դյուրին չէ, իրական խաղաղությունը ծանր զոհողություններ է պահանջում թե՛ մեկից, թե՛ մյուսից, հաճախ՝ երկուսից էլ: Հայաստանի համար կան զգացական և հոգեբանական դժվարություններ: Չեմ կարող մտնել մանրամասնությունների մեջ, քանի որ քաղաքագետ չեմ: Բայց պիտի ասեմ, որ ամեն քաղաքագետի ու դիվանագետի պարտականությունն է լուծել դժվարությունները ու լավ հարաբերություններ ստեղծել բոլոր երկրների հետ: Երբ պարտված ես, պիտի ջանաս տագնապը լուծել նվազագույն վնասով: Հայաստանի դիվանագետները չկարողացան արգելք լինել պատերազմին: Մաղթենք, որ գոնե կարողանան իրականություն դարձնել մնայուն ու հաստատուն խաղաղությունը:

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

https://armtimes.com/hy/article/229682?fbclid=IwAR3tz8sBr0NWUsUj3HQ46C5_yh6_Pkocws5k_wYR4TZj_u-7bhePMrZPqug

 

Post a comment