Comments are off for this post

«Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում». ֆիլմի պրեմիերա (news.am)

 

Փետրվար 12, 2013 | 16:55

Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում Վրաստանի ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները:

Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե եւ ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաեւ վանքեր, գերեզմանոցներ եւ մզկիթներ:

Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդիի:

«Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վարերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը:

Published on Sep 26, 2012

Համամարդկային բարոյական արժեքները միանգամայն խորթ են այն հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որոնք պղծում են սեփական ժողովրդի հիշատակը:
Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թթ. սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ: Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ:

Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Երաժշտությունը Այդին Դավուդիի

Universal moral values are absolutely alien to the spiritual and secular leaders who desecrate the memory of their own nation.
The documentary film presents the attitude of the Georgian state towards the national minorities in the country over the recent 80 years. The Armenian and Azerbaijani communities are comparatively the largest among the ethnic minorities existing in Georgia. Since the 1920s, the Georgian authorities have been continually destroying the non-Georgian religious monuments located in the country. The monuments that have fallen prey to this policy particularly include over 300 Armenian Apostolic, Catholic and Orthodox churches as well as monasteries, cemeteries and mosques. Since the years of Zviad Gamsakhurdia’s presidency, these acts have been accompanied with the policy of forcing the non-Georgian inhabitants of the country into repudiating their original family names and replacing them with Georgian ones.
Directed by Tiran Karapetyan
Music by Aidin Davoudi

Comments are closed.