
Այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 14:30-ին, Ստամբուլի Գում-Գափուի hայոց պատրիարքանի մայր եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական Radikal-ը: Անհայտ անձը յոթ անգամ կրակել է օդ, այնուհետ փախուստի է դիմել: Ապրիլի 27-ին և 28-ին Աթաշեհիր թաղամասի ավետարանական եկեղեցու և Բուրգազ կղզու հույն ուղղափառ եկեղեցու նկատմամբ ևս տեղի էին ունեցել հարձակումներ: Պատարագի վերջնամասում տեղի ունեցած այս միջադեպը ցնցել է Ստամբուլի հայ համայանքի ներկայացուցիչներին: Հարձակման հետևանքով մահացածներ կամ տուժածներ չկան: Միջադեպից հետո մեծ թվով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր, որոնք ստուգել են շրջակայքի տեսախցիկները, ինչպես նաև հարցաքննել են մի շարք ականատեսների: