Comments are off for this post

2013-ը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի`նվիրված նրա ծննդյան 110 ամյակին (news.am)

2013-ը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի`նվիրված նրա ծննդյան 110 ամյակինՓետրվար 06, 2013 | 12:05

2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110 ամյակին:

Հոբելյանական տարվա ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտին: Սակայն, հաշվի առնելով թեմայի նկատմամբ մամուլում վերջին օրերին նկատվող հետաքրքրությունը, այժմ ներկայացնում ենք ծրագրի որոշ մանրամասներ:

• Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ եւ Կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը: Միջոցառմանը ներկա կլինեն հայ եւ ամերիկացի երաժշտասերներ, հայկական եւ ամերիկյան մամուլի ներկայացուցիչներ:

• Հռչակավոր Hollywood Bowl համերգային կենտրոնում, որը տեղավորում է 14 հազար հանդիսատես, նախատեսված է Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը:

• Հոլիվուդի հեղինակավոր կինոսրահներից մեկում կցուցադրվի միջազգային մրցանակների արժանացած` «Կուն» պրոդյուսերական կենտրոնի «Արամ Խաչատրյան» վավերագրական ֆիլմը` օտար հանդիսատեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

• Հարավային Քալիֆորնիայի համալսարանի/USC/ «Հայկական երաժշտության բարեկամներ» խմբի հետ գործակցությամբ կկայանա համերգ-դասախոսություն` նվիրված մեծ կոմպոզիտորի կյանքին եւ ստեղծագործությանը:

• Colbern երաժշտանոցի Zipper համերգասրահում կկազմակերպվի «Լարք» կամերային երաժշտության շարքի համերգաշարը, որն այս տարի ամբողջությամբ նվիրված է Արամ Խաչատրյանին:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ողջունել է Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնական միջոցառումներին Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցության նախաձեռնությունը, ինչի մասին ՀՀ գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը հայտնել է նվագախմբի տնօրենին եւ Լոս Անջելեսում ներկայացուցչին` նրանց հետ հանդիպման ժամանակ եւ առաջարկել մաս կազմել կամերային երաժշտության` համայնքի կողմից նախատեսված ծրագրին:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հավաստիացրել է է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարին ԱՄՆ արեւմտյան ափում կկազմակերպվի պատշաճ մակարդակով, եւ լոսանջելեսյան միջոցառումներն իրենց ծավալով եւ ընդգրկմամբ լավագույններից մեկը կլինեն Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում:

Comments are closed.