No comments yet

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
————————————–
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տ․ Հարություն վրդ․ Տամատյանի «Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության վանական-դպրեվանական կյանքը» (խմբ․՝ պ. գ. թ. Ավետիս Հարությունյան, պ. գ. թ. Անի Ֆիշենկճյան) վերնագրով գիրքը։
Ցայսօր Հայ Եկեղեցու սրբազան առաքելության մաս է կազմում մեր ժողովրդի հոգևոր կրթությունը՝ միջնորդավորված հոգևորականների պատրաստմամբ։ Այս առաքելությունից անմասն չեն մնացել նվիրապետական բոլոր Աթոռները, ի թիվս որոնց նաև՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունը, որի հովանու ներքո գործող վանական և դպրեվանական կառույցների ուսումնասիրությանն է նվիրված սույն աշխատությունը։ Աշխատության ուժեղ կողմերից մեկն էլ հաստատությունների թեր և դեմ կողմերի քննությունն է՝ համապատասխան եզրակացություններով և հույսով ապագային նայելու տեսլականով, ինչը և պայմանավորում է աշխատության թե՛ գործնական, թե՛ արդիական լինելու արժեքը։
Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։

Post a comment